top

ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

17.10.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Այսօր Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն իր աշխատասենյակում ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Աղետների ռիսկերի նվազեցման ավագ խորհրդական Տատսու Նարաֆուին, շենքերի, կառույցների ռիսկերի գնահատման մասնագետ, Արտասահմանյան զարգացման գրասենյակի գլխավոր տնօրեն Շինջի Տոկիտային, ռիսկերի գնահատման խորհրդատվական համակարգերի գործադիր տնօրեն Սեյչիրո Ֆուկուշիմային: JICA-ի անդամներին ուղեկցում էին ՀՀ ԱԻՆ “Սեյսմիկ պաշտպանության ծառայություն” (ՍՊԾ) գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը, “ՍՊԾ” գործակալության դիտացանցերի և տեղեկատվության բաժնի պետ Վալերի Արզումանյանը, ՀՀ ՍԻՆ “Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մխիթարյանը, Սպիտակի Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը, ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության JICA-ի շրջանավարտներ Հովհաննես Հովհաննիսյանը, Հովիկ Սահակյանը, Վահագ Բոյաջյանը: Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը:
Ծավալված զրույցի ընթացքում Գագիկ Սահակյանը հյուրերին ներկայացրեց նախա և հետերկրաշարժյան Սպիտակի տարեգրությունը, խոսեց քաղաքում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին: Նա ընդգծեց, որ Սպիտակում ներկայումս աշխատում են Սպիտակի թռչնաֆաբրիկան, Ագրոհոլդինգ անասնապահական համալիրը, ջերմոցային տնտեսությունը, 20%-ի չափով Ալրաղաց կոմբինատը: Գ. Սահակյանը նշեց, որ համայնքի բնակիչները հիմնականում զբաղված են սպասարկման ոլորտում, գյուղատնտեսությամբ, արտագնա աշխատանքով:
Հյուրերը հետաքրքրվեցին երկրաշարժից հետո կանգուն մնացած շենքերի մասին, որոնց նկարագրությունը մանրամասն ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր:
ՀՀ ԱԻ նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համագործակցում է 2007 թվականից՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստում են մեր երկրում աղետների ռիսկի նվազեցմանը:
Հանդիման ավարտին Գ. Սահակյանը JICA-ի հետ իրականացված ծրագրերը արդյունավետ համարեց և համոզմունք հայտնեց, որ ձևավորված ավանդույթները կշարունակվեն:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×