top

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

21.10.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Սպիտակ համայնքում վաղ առավոտից մեկնարկել են “Մաքուր Հայաստան” ծրագրի շրջանակներում իրականացվող երրորդ համապետական շաբթօրյակի աշխատանքները: Շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցում են համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայության բոլոր, մասնավոր և պետական հիմնարկների, հիվանդանոցի, պոլիկլինիկայի աշխատակիցներ, Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատը, հանրակրթական դպրոցների կոլեկտիվներ և աշակերտներ, քաղաքացիներ, շինարարական ընկերություններ /ընդհանուր թվով շուրջ 33 կազմակերպություն, 750 մարդ/:
Մաքրման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար հանայնքապետարանի կողմից տրամադրվել են 2 ԶԻԼ, 2 կամազ, 1 հովեր, 1 ամբարձիչ, 1 ավտոկռունկ:
Մաքրման աշխատանքներ են իրականացվում 20 տեղամասերում:
Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն օրվա ընթացքում շրջայց է կատարում՝ ծանոթանալով համապետական շաբաթօրյակի շրջանակներում ընթացող աշխատանքներին:



×