top

ԲԱՑՎԵՑԻՆ “ՀԱՂԹԱՆԱԿ” ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱՆՈՐԳՎԱԾ ԱՄՖԻԹԱՏՐՈՆԸ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆԸ

31.10.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԲԱՑՎԵՑԻՆ “ՀԱՂԹԱՆԱԿ” ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱՆՈՐԳՎԱԾ ԱՄՖԻԹԱՏՐՈՆԸ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆԸ
Մեր նախորդ նյութերում արդեն անդրադարձել ենք Սպիտակի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրին, որի շրջանակներում վերանորոգվեց քաղաքային զբոսայգու բեմի տարածքը, կատարվեցին կանաչապատման, տարածքի կոսմետիկ վերանորոգման և ներկման աշխատանքներ:
Ծրագիրը Լեհաստանի դեսպանատուն էր ներկայացրել Սպիտակի ԵՄՔԱ-ն՝վեր հանելով համայնքի համար կարևոր խնդիրներից մեկը:
Լեհաստանի դեսպանատան ներդրումը ծրագրում 10 000 ԵՎՐՈ է, Սպիտակի համայնքապետարանինը՝ 3000 ԵՎՐՈ:
Այսօր քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ վերանորոգված ամֆիթատրոնի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի փոխդեսպան Աննա Ալաբան, համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, Սպիտակի ԵՄՔԱ-ի գործադիր տնօրեն Ալվարդ Մկրտչյանը, ՀՈԱԿ-ների տնօրեններ, աշխատակիցներ, բազմաթիվ սպիտակցիներ, երեխաներ:
Միջոցառումն օրհնության խոսքով բացեց Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը: Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն իր խոսքում ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն, Սպիտակի ԵՄՔԱ-ին՝ համագործակցության և համայնքում կարևոր ծրագիր կյանքի կոչելու համար: Գ. Սահակյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական և Սպիտակ համայնքում մշակույթի զարգացմանն աջակցություն ցուցաբերելու համար դեսպանին շնորհակալագիր փոխանցեց Աննա Ալաբայի միջոցով, ով ևս շնորհավորանքի, շնորհակալանքի խոսքեր հնչեցրեց:
Ներկաներին իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին Սպիտակի երաժշտական դպրոցի դհոլահարների համույթը, երգչախումբը, մշակույթի տան “Վերածնունդ” պարի համույթի սաները, Սպիտակի ԵՄՔԱ-ի “Թենսինգ” խումբը: Միջոցառումն ուղեկցվում էր Սպիտակի գեղարվեստի դպրոցի սաների նկարների ցուցահանդեսով:
Ալվարդ Մկրտչյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Գագիկ Սահակյանին, Աննա Ալաբային, ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատանը և նրանց շնորհակալագրեր հանձնեց:
Միջոցառումը եզրափակեց Սպիտակի ԵՄՔԱ-ի տիկնիկային խումբը՝ հանդես գալով “Ոսկու կարասը” ներկայացմամբ:
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, միջոցառման մասնակիցները մեծ ոգևորությամբ ելույթ ունեցան նոր վերանորոգված բեմում:
Նույն օրը Սպիտակի ԵՄՔԱ-ում բացվեց “ԱՄՆ խաղաղության կորպուս” հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող կանանց ռեսուրս կենտրոնը, որտեղ անց են կացվում սեղանի գեղարվեստական ձևավորման, կար ու ձևի, համակարգչային դասընթացներ: Կենտրոնի շնորհիվ համայնքի 37 կանայք հետագայում իրենց մասնակցությունը կունենան Սպիտակի ԵՄՔԱ-ի տարբեր ծրագրերում։
Ա. Մկրտչյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը, գրասենյակի գործադիր տնօրեն Սանի Լուն, գրասենյակի աշխատակիցներ, հյուրեր շրջեցին ռեսուրս կենտրոնում, ծանոթացան պայմաններին, հետևեցին մասնագիտական դասընթացներին:
Ա. Մկրտչյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնեց Սանի Լուին և Խաղաղության կորպուսի կամավոր Նաոմի Թայսին, ով արդեն մեկ տարի է ինչ Սպիտակում է:
Հետագա համագործակցության ակնկալիքներով կողմերը հրաժեշտ տվեցին միմյանց:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×