top

ԴԵՌ ՉԵՆ ՍՊԻԱՑԵԼ 29 ՏԱՐՎԱ ՎԵՐՔԵՐԸ…

07.12.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԴԵՌ ՉԵՆ ՍՊԻԱՑԵԼ 29 ՏԱՐՎԱ ՎԵՐՔԵՐԸ…
Այսօր՝ կրկին վերապրելով 29 տարի առաջ տեղի ունեցած դաժան արհավիրքը, սպիտակցիները հարգանքի տուրք մատուցեցին 88-ի երկրաշարժի ժամանակ անմեղ նահատակվածների հիշատակին:
Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ անմեղ զոհերի հոգիների համար հոգեհանգիստ մատուցեց:
Արարողությանը մասնակցում էին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, պաշտոնատար այլ անձինք, համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ-ների, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, աշխատակիցներ, հ/կ ներկայացուցիչներ, ուսուցչական կոլեկտիվներ, բազմաթիվ սպիտակցիներ, դպրոցականներ:
Ննջեցյալների հոգիների խաղաղության համար բոլոր ներկաները նախ աղոթք հղեցին առ Աստված, ապա ծաղկեպսակներ դրեցին, ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հուշարձանին:
Երկրաշարժի զոհերի հուշահամալիր խաչքարի պատվանդանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին նաև ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության անուններից:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրեր

×