top

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

15.12.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Երեկ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի աշխատասենյակում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝

1)Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 63-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2)Սպիտակ համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին
3)Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը հաստատելու մասին
4)Սպիտակ համայնքի սանիտարական մաքրման սխեման և աղբահանության իրականացման կարգը հաստատելու մասին
5)Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 61-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
6) Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
7)Սպիտակ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին
8)Սպիտակ համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
9)«Սպիտակի բնակարանների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին
10)Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 28-ի «Գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին» թիվ 40-Ա որոշման կատարման ընթացքի մասին
11)Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը հաստատելու մասին
12)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին
13)Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություններ կատարելու մասին
Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը: Օրակարգը հաստատելուց հետո հարցերը ավագանու անդամները անցան դրանց քննարկմանը: Հարցերը ներկայացրեցին աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հենրիկ Միրզոյանը:
Բոլոր հարցերին ավագանին միաձայն կողմ քվեարկեց:



×