top

ԲԱՐԵԽԻՂՃ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՍՏԱՑԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ

21.12.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԲԱՐԵԽԻՂՃ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՍՏԱՑԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ
Տարեմուտին ընդառաջ՝ այսօր Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն իր աշխատասենյակում ընդունեց “Կամրջակ” ՍԲՀԿ-ի և Սպիտակի համայնքապետարանի կողմից համայքնում իրականացված ամառային բակային ճամբարի պատասխանատուներին և ջոկատավարներին:
Ծավալված ջերմ զրույցի ընթացքում համայնքի ղեկավարը նախ շնորհակալություն հայտնեց երիտասարդներին՝ բարեխիղճ աշխատանքի համար և երեխաների առօրյան հետաքրքիր և բովանդակալից անցկացնելու համար նրանց շնորհակալագրեր հանձնեց:
Երիտասարդները ևս շնորհակալանքի խոսքեր ուղղեցին համայնքի ղեկավարին:



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×