top

ՎԱՌՎԵՑԻՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

27.12.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՎԱՌՎԵՑԻՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
Երեկ երեկոյան Սպիտակի քաղաքային հրապարակում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հանդիսավորությամբ վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառուման ժամանակ ելույթ ունեցան Սպիտակի մշակույթի տան Երգի ստուդիայի (գեղ. ղեկավար Ինգա Մարտիրոսյան) և “Վերածնունդ” պարի համույթի (գեղ. ղեկավար Անուշ Աբրահամյան) սաները, Սպիտակի երաժշտական դպրոցի երգչախումբը:
Միջոցառման ընթացքում երեխաներին նվերներով հյուր էին եկել Ձմեռ Պապիկն ու Ձյունանուշիկը: Երեխաները նրանց հետ երգեցին, պարեցին, մասնակցեցին մրցույթների: Միջոցառումը եզրափակվեց շքեղ հրավառությամբ:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×