top
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ-հաշվապահի ժ/պ

Սպիտակ

Գործառույթներ

Բաժնի գլխավոր մասնագետ-հաշվապահը`
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) իրականացնում է հաշվապահական հաշվառումը ՀԾ համակարգի միջոցով` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան.
բա) իրականացնում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը,
գ) հաշվարկում է աշխատակազմի աշխատողների աշխատավարձը և տալիս համապատասխան ձևակերպումներ.
գա) սահմանված կագով և ժամկետում կազմում ու համապատասխան մարմիններին է ներկայացնում աշխատողների հետ կապված անհատական հաշվետվությունները,
դ) կազմում է ընթացիկ, ամսական, եռամսյակային, տարեկան հաշվապահական, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունները ու դրանք ներկայացնում համապատասխան մարմիններին.
ե) բաժնի պետի հանձնարարությամբ.
եա) կատարում է բյուջետային և արտաբյուջետային հաշիվներով նախատեսված գումարների ծախսերը, բանկային գործառույթները և հաշվապահական ձևակերպումները,
եբ) կազմում է ամենամյա գույքագրման փաստաթղթերը և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դրանցում կատարում փոփոխություններ,
եգ) մասնակցում է համայնքապետարանի և այլ կազմակերպությունների միջև փոխադարձ հաշվարկների ստուգմանը և իրականացնում դրանց հիման վրա համապատասխան ձևակերպումների կատարումը,
եդ) իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները,
եե) իրականացնում է համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվետվությունների ընդունումը, ստուգումը և ամփոփումը,
զ) մասնակցում է համայնքի կարիքների համար գնումների և մրցույթների անցկացման գործընթացի կազմակերպման աշխատանքներին.
ը) անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
թ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ժ) անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
ի) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
լ) իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին:
Բաժնի գլխավոր մասնագետ-հաշվապահն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: