Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2009 թվականի մարտի 16-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում թիվ 0474), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06032QNLTJZK) և Հովհաննես Լիպարիտի Կարապետյանի (ծնված՝ 16․02․2000թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0007-0027 կադաստրային ծածկագրով 0,122 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 1-ին փողոց, 13-րդ փակուղի, 3 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1807):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: