Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Լոռու մարզպետի 12 հոկտեմբերի 2023 թվականի թիվ 01/104․4/07496-2023 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Երևանյան խճուղի, 33/1 հողամաս» հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի արդիականացման նպատակով նոր շենք կառուցելու համար Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելուն։ |