Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19062024-06-0041 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Վանաձորի խճուղի, 9 հողամաս» հասցեում գտնվող, 06-006-0228-0044 կադաստրային ծածկագրով 0,0018 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, տաղավար տեղադրելու նպատակով, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, 15 տարի ժամկետով Հայկ Բաբկենի Այվազյանին տրամադրելուն։
2. Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճար սահմանել 10 000 ՀՀ դրամ։ |