Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հուլիսի 2025 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ «ԼԻԼԻԹ-95» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23–ԻՆ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23–Ի ԹԻՎ 379 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 65-րդ կետով, հիմք ընդունելով «Լիլիթ-95» ՍՊԸ-ի 2025 թվականի հուլիսի 11-ի դիմումը՝ որոշում եմ.

1․ 2025 թվականի հուլիսի 15-ից դադարեցնել Սպիտակ համայնքի ղեկավարի և «Լիլիթ-95» ՍՊԸ-ի միջև 2017 թվականի հոկտեմբերի 23-ին կնքած պայմանագիրը:
2․ 2025 թվականի հուլիսի 15-ից ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2017 թվականի հոկտեմբերի 23-ի «Սպիտակ քաղաքի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման մրցութային հանձնաժողովի ամփոփիչ նիստի արձանագրությունը հաստատելու մասին» թիվ 379 որոշումը՝ «Կենտրոն-Վարպետաց թաղամաս-Շվեյցարական» երթուղու սպասարկման մասով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner