Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպության 2025 թվականի սեպտեմբերի 12-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06062012-06-0112 վկայական՝ տրված 2012 թվականի հունիսի 6-ին), «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ ք․ Չարենց փողոց 46 Վարչական շենք» հասցեում գտնվող 214․3 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքը և 0,03 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, հինգ տարի ժամկետով տրամադրել «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպությանը (ՀՎՀՀ 02214646)։ |