Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 84-րդ հոդվածներով, 95-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 1.1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետով, հիմք ընդունելով «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 17–ի թիվ 4 որոշումը և Վանուհի Վանիկի Միրզոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. 2025 թվականի հուլիսի 23-ից մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից Վանուհի Վանիկի Միրզոյանին նշանակել «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ մինչև 2029 թվականի օգոստոսի 8-ը։
2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի՝ 170 000 (հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ: Աշխատավարձը համարել փոփոխված Սպիտակ համայնքի ավագանու կողմից պաշտոնային դրույքաչափի փոփոխմանը համապատասխան։
3. Աշխատանքի և հանգստի ժամանակը և աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի։