Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 85
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՆՐԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի, <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված Սպիտակի համայնքի 2013թ. բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման մասին համայնքի ղեկավարի հաղորդումը, Սպիտակի համայնքի ավագանին որոշում է`
1. Ընդունել ի գիտություն Սպիտակի համայնքի 2013թ. բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման մասին  Սպիտակի համայնքի ղեկավարի հաղորդումը` համաձայն հավելվածի:

 


                       



Նախագիծ կազմող ՀԵՆՐԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Զեկուցողը՝ աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հ.Միրզոյանը մանրամասն ներկայացրեց Սպիտակի համայնքի 2013թ. բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման արդյունքները:
 Նշեց, որ 3-րդ եռամսյակի կտրվածքով բյուջեն եկամուտների գծով կատարվել է 98,99%-ով, այդ թվում՝ սեփական եկամուտները՝ 97,13%-ով, պաշտոնական դրամաշնորհների գծով եկամուտները՝ 99,99%-ով, ՔԿԱԳ-ի ծախսերի ֆինանսավորման համար ստացվող միջոցները փաստացի կատարվել են 48%ով:  Ծախսերի գծով կատարվել է 84,49%-ով: Այնուհետև զեկուցողը ներկայացրեց վարչական բյուջեի եկամուտների կատարողականը, որը 9 ամսվա կտրվածքով կազմել է 98,93%: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 96,77%: Հ. Միրզոյանը նշեց նաև, որ հողի հարկի գծով եկամուտների կատարողականը կազմել է 110,88%, գույքահարկի գծով՝ 96,75%, պետական տուրքերի գծով՝ 92,07 %, տեղական տուրքերի գծով՝ բյուջեն կատարվել է 89,23%-ով, այլ եկամուտների գծով այն կատարվել է 99,84 %-ով:
Զեկուցողը, նշելով ֆոնդային բյուջեի եկամուտների մասին, փաստեց, որ այն կատարվել է 101,65%-ով : Նա անդրադարձավ նաև վարչական բյուջեի և ֆոնդային բյուջեի ծախսերին: Վարչական բյուջեի ծախսերի կատարողականը 9 ամսվա կտրվածքով կազմել է 85,12%, ֆոնդային բյուջեի ծախսերը՝ 80,94%:
Զեկուցողին հարցեր տվեցին համայնքի ավագանու անդամներ Համլետ Պողոսյանը, Մանվել Խոյեցյանը:
Համայնքի ավագանու անդամները առաջարկեցին հաստատել ներկայացված որոշման նախագիծը:
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner