Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 մայիսի 2025 թ.

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 276 որոշմանը կից ցուցակում Հելմիրա Անուշավանի Բոյախչյանի (ծնված 25․12․1962թ․) անունը սխալմամբ գրվել է «Էլմիրա», իսկ հայրանունը չի գրվել, ինչպես նաև 06-006-0515-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի փոխարեն սխալմամբ գրվել է 06-006-0515-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի վերաբերյալ տվյալները, ինչը ստացել է իրավունքի պետական գրանցում, հիմք ընդունելով Հելմիրա Անուշավանի Բոյախչյանի անձնագրային տվյալները, ԿԱՐՏՈԳՐԱՖ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, ՌԻԳ ԱՁ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 060112UPKJR6), Սպիտակ համայնքի Կենտրոնական թաղամասեր թաղամասի լիազոր ներկայացուցիչ Ե. Բաղդասարյանի կողմից տրված 2025 թվականի մարտի 28-ի թիվ 91 տեղեկանքը և Հելմիրա Անուշավանի Բոյախչյանի (ծնված 25․12․1962թ) դիմումը՝ որոշում եմ.

1․ Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի «Սպիտակ քաղաքի Ոփյան և Չարենցի փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 276 որոշմանը կից ցուցակի 36-րդ տողում գրված «Բոյախչյան Էլմիրա» բառերը փոխարինել «Բոյախչյան Հելմիրա Անուշավանի» բառերով, «515-5» թվերը փոխարինել «06-006-0515-0004» թվերով, «0.129» թիվը փոխարինել «0,10356» թվով:

2. Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի «Սպիտակ քաղաքի Ոփյան և Չարենցի փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 276 որոշմանը կից ցուցակի 36-րդ տողի «ԲՆԱԿՏԱՐԱԾՔԻ ՄԱԿԵՐԵՍԸ» սյունակում լրացնել «153,20» թիվը:

3. Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0515-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հատակագիծը:

4. Հելմիրա Անուշավանի Բոյախչյանի կողմից տիրապետվող 0,10356 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող շինություններին տրամադրել « Սպիտակ, Սպիտակ համայնք, Ս. Ոփյան փողոց, 2-րդ նրբանցք, 16 բնակելի տուն» հասցեն։

5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Իննա Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner