Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով թիվ ԼԴ4/0205/02/12 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 5-ի վճիռը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06022PFVHRRB) և Նորա Վարազդատի Մանուկյանի (ծնված՝ 01․01․1952թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում գտնվող 06-068-0039-0002 կադաստրային ծածկագրով 0,191 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արջհովիտ, 8-րդ փողոց, 3 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1817)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: