Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Լեռնավան բնակավայրի վարչական ղեկավար Սերյոժա Հակոբյանի զեկուցագիրը, 2025 թվականին հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում պատմություն առարկայից պատվավոր 1-ին տեղ զբաղեցրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵՌՆԱՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի աշակերտ Հովհաննես Եսայանին խրախուսելու նպատակով շնորհակալագիր, շնորհակալագրի շրջանակ և խրախուսական նվեր ձեռք բերելու համար՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 55 400 ՀՀ դրամ:
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: