Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2025 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ ՔՏՄ/19․01/26728-25 գրության հիման վրա Սպիտակ համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սուրեն Դանիելյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «ԱՆԻՍ ՓԵՏՐՈԼԵՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և «ԱՄՌԵԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Երևանի խճուղի 55 հեղուկ վառելիքի լիցքավորման կայան» հասցեում գտնվող 06-006-0136-0038 կադաստրային ծածկագրով 0,116 հեկտար մակերեսով հողամասում առանց քանդման թույլտվության քանդվել (ապամոնտաժվել) են 202․47 քառակուսի մետր մակերեսով բենզալցակայանը, 55․54 քառակուսի մետր մակերեսով բենզինի պահեստը, 59,9 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 26,9 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 2025 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ առանց շինարարության թույլտվության իրականացվում են շինարարական աշխատանքներ․ կատարվում են սնամեջ մանր բլոկով պատերի կառուցման աշխատանքներ և խոշորապանելներով ու սնամեջ մանր բլոկով նկուղային հարկի կառուցման աշխատանքներ, որի վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «ԱՄՌԵԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու փաստը հաստատվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2025 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ ՔՏՄ/19․01/26728-25 գրությամբ և կից ներկայացված լուսանկարներով, 2025 թվականի հոկտեմբերի 3-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողի կատարած լուսանկարներով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22072025-06-0060 վկայականով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, 2191-րդ հոդվածով, 282-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման գործի քննության ժամանակ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ առկա չեն՝ որոշում եմ․
1․ «ԱՄՌԵԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկի չափով՝ 750 000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։ 2․ Կասեցնել ինքնակամ շինարարությունը։ 3. Սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել «ԱՄՌԵԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: 4. «ԱՄՌԵԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում՝ Սպիտակ համայնքի 900245161063 գանձապետական հաշվին: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՄՌԵԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից: 6. Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում: