Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Արկադի Սամվելի Գասոյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16122019-06-0027 վկայական), «Մարզ Լոռի, համայնք Մեծ Պարնի, 26-րդ փողոց, 2/1 պահեստ» հասցեում գտնվող 06-075-0240-0007 կադաստրային ծածկագրով 0,18759 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա գտնվող 622,4 քառակուսի մետր մակերեսով արտադրական նպատակային նշանակության պահեստից գյուղատնտեսական մթերքներ պահեստավորելու նպատակով 472,4 քառակուսի մետր մակերեսով տարածքը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, Արկադի Սամվելի Գասոյանին տրամադրելուն՝ համաձայն հատակագծի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձավճարի չափ սահմանել տարեկան 118 100 ՀՀ դրամ (1 քմ՝ 250 ՀՀ դրամ)։ |