Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Գեղասար բնակավայրի վարչական ղեկավար Վարազդատ Գրիգորյանի 2025թ սեպտեմբերի 3-ի զեկուցագիրը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի տնտեսվար Արթուր Միքայելյանի 2025թ սեպտեմբերի 3-ի զեկուցագիրը, Գեղասար բնակավայրի խմելու ջրի խորքային հորի պոմպի, Սպիտակ քաղաքի ՈՒզբեկական թաղամասի գիշերային լուսավորության համակարգի վերանորոգման համար ապրանքներ գնելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Ջրամատակարարում» գործառական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման 5129 հոդվածից հատկացնել 82 000 ՀՀ դրամ:
2. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Փողոցների լուսավորություն» գործառական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» տնտեսագիտական դասակարգման 4251 հոդվածից հատկացնել 24 500 ՀՀ դրամ:
3. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: