Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 51–Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 11-ի թիվ 01/27.1/5742-2025 գրությունը `որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13092022-06-0035 վկայական՝ տրված 13 սեպտեմբերի 2022 թվականին), «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Գոգարան 1-ին փողոց 1-ին նրբանցք 2 հողամաս» հասցեում գտնվող 06-030-0024-0024 կադաստրային ծածկագրով 0,847145 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը մսուր-մանկապարտեզ կառուցելու նպատակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։
2․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր։
3․ Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել ամենամյա գույքագրման փաստաթղթերում։