Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 23-ի արտահերթ նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2022 թվականի հաշվետու տարում 2022-2027 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Վ․Ապրեսյան/
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 98-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
/Զեկուցող՝ Ա․Ֆրանգյան/
3)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելուն մասին
/Զեկուցող՝ Գ․Չոբանյան/
4) Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելուն մասին
/Զեկուցող՝ Գ․Չոբանյան/
5) Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Գ․Չոբանյան/ |