Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 19-ի թիվ 70-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 284 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 12 օրդերը և Սպարտակ Սերյոժայի Խաչիկյանի ներկայացուցիչ Տիգրան Խաչիկի Պողոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02062025-06-0107 վկայական` տրված 02.06.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս. Ավետիսյան փողոց 18/2 շենք, 6 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Սպարտակ Սերյոժայի Խաչիկյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Սպարտակ Սերյոժայի Խաչիկյան - ինքը՝ ծնված 18.02.1961 թվականին,
2) Անահիտ Պարգևի Ազիզյան - կինը՝ ծնված 29.01.1962 թվականին,
3) Լիլիթ Սպարտակի Խաչիկյան - աղջիկը՝ ծնված 09.03.1985 թվականին,
4) Քրիստինե Սպարտակի Խաչիկյան - աղջիկը՝ ծնված 04.08.1987 թվականին,
5) Անի Սպարտակի Խաչիկյան - աղջիկը՝ ծնված 01.01.1996 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: