Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով տնտեսվար Արթուր Միքայելյանի 2025 թվականի մայիսի 27-ի զեկուցագիրը, Սպիտակի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակի IR2425 տպիչ սարքի վերանորոգման նպատակով՝ որոշում եմ.
1․Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Մեքենաների և սարքավորիումների ընթացիկ նորոգում և պահպանում» տնտեսագիտական դասակարգման 4252 հոդվածից հատկացնել 25 000 ՀՀ դրամ։
2․Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: