Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի թիվ 52 որոշմանը կից ցուցակում Կառլեն Անդրանիկի Էտիբարյանի (ծնված 05․02․1937թ․, մահացած 12․02․2009թ․) ազգանունը սխալմամբ գրվել է «Էհտիբարյան», իսկ հայրանունը չի գրվել, հիմք ընդունելով Կառլեն Անդրանիկի Էտիբարյանի մահվան վկայականը, Կառլեն Անդրանիկի Էտիբարյանի որդու՝ Ռուբեն Կառլենի Էտիբարյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիրլի 14-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Ն․ Աճեմյան, Սայաթ-Նովա, Կնունյանց, Ալ․Մանուկյան, Մյասնիկյան, Կամոյի, Թումանյան, Քըրք-Քըրքորյան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 52 որոշմանը կից ցուցակի 886-րդ տողում գրված «Էհտիբարյան Կառլեն» բառերը փոխարինել «Էտիբարյան Կառլեն Անդրանիկի» բառերով: