Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասիին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Առափնյա թաղամասի սալարկում տուֆ քարով, Սպիտակ բնակավայրի Դ․Տեր-Սիմոնյան փողոցի սալարկում տուֆ քարով, Սարամեջ բնակավայրի 18-րդ փողոցի սալարկում տուֆ քարով, Սարահարթ բնակավայրի 5-րդ, 6-րդ և 15-րդ փողոցների սալարկում տուֆ քարով, Ջրաշեն բնակավայրի փողոցների սալարկում տուֆ քարով և ջրահեռացման համակարգով, Նոր Խաչակապ բնակավայրի 2-րդ փողոցի սալարկում տուֆ քարով, Շիրակամուտ բնակավայրի գերեզմանատուն տանող ճանապարհի սալարկում տուֆ քարով, Մեծ Պարնի բնակավայրի 3-րդ, 13-րդ և կենտրոնական փողոցների սալարկում տուֆ քարով և ջրահեռացման համակարգով, Լեռնավան բնակավայրում փողոցների սալարկում տուֆ քարով, Լուսաղբյուր բնակավայրի փողոցների սալարկում տուֆ քարով, Լեռնանցք բնակավայրի գերեզմանատուն տանող ճանապարհի սալարկում տուֆ քարով, Գոգարան բնակավայրի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցների սալարկում տուֆ քարով, Գեղասար բնակավայրի 6-րդ փողոցի սալարկում տուֆ քարով, Արևաշող բնակավայրի 1-ին փողոցի 5-րդ, 8-րդ, 9-րդ և 13-րդ նրբանցքների սալարկում տուֆ քարով և ջրահեռացման համակարգով, Ծաղկաբեր բնակավայրի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի և 3-րդ փողոցի սալարկում տուֆ քարով։
2. ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Խնկոյան և Ալ․Մյասնիկյան փողոցների ասֆալտապատում ջրահեռացման համակարգով, Սպիտակ բնակավայրի Տեր-Սիմոնյան, Պանրագործներ, Այգեստան թաղ․, Թորոսյան 1-ին նրբ․, Շվեյցարական թաղ․1-ին նրբանցք, Գր․Լուսավորիչ փողոցների և Ալ․Մանուկյան 1-ին նրբ․ 11 շենքի բակային տարածքի ասֆալտապատում, Շիրակամուտ բնակավայրի 3-րդ և 14-րդ փողոցների ասֆալտապատում, Շենավան բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, Կաթնաջուր բնակավայրի 8-րդ փողոցի ասֆալտապատում, Սարալանջ բնակավայրի 2-րդ փողոցի ասֆալտապատում, Խնկոյան բնակավայրի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատում, Հարթագյուղ բնակավայրի 9-րդ փողոցի ասֆալտապատում:
3. Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում ոռոգման ջրի ջրհավաք ավազանի կառուցում, Ծաղկաբեր բնակավայրում ոռոգման ջրի ջրհավաք ավազանի կառուցում, Լեռնանցք բնակավայրի ոռոգման ջրի ջրամբարի կառուցում, Գեղասար բնակավայրի ոռոգման համակարգի ընդլայնում, Շենավան բնակավայրի ոռոգման համակարգի ընդլայնում:
4. Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին և ներքին ցանցի հիմնանորոգում, Քարաձոր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի ընդլայնում, Սպիտակ բնակավայրի Բանավան թաղամասի խմելու ջրի ցանցի կառուցում:
5. Սպիտակ համայնքի, Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի տանիքի վերանորոգում և էներգախնայող միջոցառումների կիրառում, Սպիտակի երաժշտական դպրոցի տանիքի վերանորոգում և էներգախնայող միջոցառումների կիրառում, Ս․Ավետիսյան 6, 7, 11 և 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և էներգախնայող միջոցառումների կիրառում: |