Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 9-ի հանձնման-ընդունման ակտը, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման անհրաժեշտություն է առաջացել՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Համաձայնություն տալ 3 024 000 ՀՀ դրամ արժողությամբ, թվով 10, ընդհանուր 100,8 մետր երկարությամբ խողովակները համայնքի հաշվեկշիռ ընդունելուն։ 2․ Համաձայնություն տալ սույն որոշման 1-ին կետում նշված խողովակներից 30 գծամետր խողովակները Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրի 2-րդ փողոցի ոռոգման համակարգի կառուցման նպատակով օգտագործելուն։ |