Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 52–Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 11-ի թիվ 01/27.1/5742-2025 գրությունը՝ որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04032022-06-0012 վկայական՝ տրված 04 մարտի 2022 թվականին), «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Լեռնավան 30-րդ փողոց 2 հողամաս» հասցեում գտնվող 06-042-0103-0007 կադաստրային ծածկագրով 0,944115 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը մսուր-մանկապարտեզ կառուցելու նպատակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։
2․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր։
3․ Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել ամենամյա գույքագրման փաստաթղթերում։