Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 8-ի «Սպիտակի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 93-Ա որոշման հավելվածները հաստատել նոր խմբագրությամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից։ |