Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 481-ին և 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 103-Ա որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07082025-06-0032 վկայականը և Լարիսա Սասնիկի Խաչատրյանի (ծնված՝ 28․05․1960թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս․ Ավետիսյան փողոց 19/9 հողամաս» հասցեում գտնվող 06-006-0019-0106 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0,00192 հեկտար մակերեսով հողամասը, ավտոտնակ կառուցելու համար, 25 տարի ժամկետով, տարեկան 12 000 ՀՀ դրամ վճարով, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել Լարիսա Սասնիկի Խաչատրյանին։ 2. Լարիսա Սասնիկի Խաչատրյանից հետ գանձել միավորի նկատմամբ մինչև օգտագործման տրամադրումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա: 3. Լարիսա Սասնիկի Խաչատրյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման: 4. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում։ 5. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալ Ի․ Կարապետյանի վրա: