Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 5
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

31 հուլիսի 2024 թվականի N 5

Սպիտակ քաղաքում հասարակական նշանակության շինություն կառուցելու վերաբերյալ

   Վարող՝  Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Արտակ Մաթոսյան։

Մասնակցում էին

 Երեմ Գրիգորյանը- աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ,

Նարեկ Սարգսյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ,

Հենրիկ Իգիթխանյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ,

Սուրեն Դանիելյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ,

աշխատակազմի այլ ներկայացուցիչներ,

«Սպիտակի թռչաբուծական կոմբինատ» ՍՊԸ ներկայացուցիչներ։

 

Օրակարգում

   «Սպիտակի թռչաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Սպիտակ համայնքի քՍպիտակ, Շիրակի խճուղի 144 հասցեում 3 թռչնանոց կառուցելու վերաբերյալ։

 

 Հանրային քննարկման ընթացքը

Լսեցին- Նախատեսվում է «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղի 144 հասցեում կառուցել երեք հատ 18․8x96,8 մ․ արտաքին չափերով թռչնանոցներ և 4,5x11,0 մ․ կցակառույցներ, որոնք նախատեսվում է իրականացնել ե/բ սյուներով և կանոնավոր կտրվածքի տուֆ քարի շարվածքի պատերով։ Հումքի ամբարներ։ Տանիքը իրականացվելու է  մետաղական ֆերմաների և կավարամածերի վրա՝ սենդվիչ տեսակի պանելներով։ Շինարարություններից մեկի կցակառույցում կնախատեսվի ներքնահարկ, որը պետք է ծառայի որպես թաքստոց։  

   «Սպիտակի թռչաբուծական կոմբինատ» ՍՊԸ ներկայացուցիչ Հ Հակոբյանը ներկայացրեց կառույցի էսքիզային նախագիծը, նախատեսվող կառույցների բնութագրերը և գործառույթները։

   «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ տնօրեն Վ․ Գևորգյանը նշեց, որ ներդրման չափը կազմում է 4,7 միլիարդ ՀՀ դրամ, ստեղծվելու են 20-30 նոր աշխատատեղեր։ Թռչնամսի արտադրությունը ամսվա կտրվածքով կավելանա շուրջ 60-70 տոննայով։ Տնօրենը հավելեց նաև, որ նախատեսվող ծրագիրը ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ծրագրերի առաջնահերթություններից է։ Այն հետագայում ևս ընդլայնվելու է։

     Ծավալվեց քննարկում, հնչեցին հարցեր, առաջարկներ չեղան։
Ծրագիրն արժանացավ հավանության։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner