Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ քաղաքի աղբահանությունն իրականացնում է «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ քաղաքի տարածքում տեղադրված և տեղադրման համար նախատեսված աղբամանները «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելուն: |