Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
2) Սպորտի և մշակույթի բնագավառում ձեռքբերումներ ունեցած, Սպիտակ համայնքում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խրախուսելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Զ. Համբարյան/
3) Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոց, թիվ 26/1 հասցեի վարչական շենքի մանկապարտեզային մասի վերանորոգման-արդիականացման ծրագրին համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ա. Մաթոսյան/
4)Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 73-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
5)«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
6)ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
8) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
9) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
10) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
11)Սպիտակի համայնքային ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
12)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
13)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
14)Քաղաքային բնակավայր ընդգրկող Սպիտակ համայնքում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
15)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը, համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությունը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
16)Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 12-ի թիվ 35-Ա որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/ |