Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10082012-06-0145 վկայականը, «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Աշոտ Միքայելի Դավթյանի (ծնված՝ 23․02․1992 թ․) դիմումը որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ 06-006-0137-0035 և 06-006-0137-0036 կադաստրային ծածկագրով հողամասերից առանձնացված 0,13840 հեկտար մակերեսով հողամասի ճշգրտված հատակագիծը։
2․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: