Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21052025-06-0081 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0096-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,19092 հեկտար մակերեսով 2-րդ կարգի արոտավայր հողատեսքի հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել` 10 251 ՀՀ դրամ, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 25 տարի: |