Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի մայիսի 15-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը (գրանցված է գրանցամատյանում 2441), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 0616293KRCJS) և Արման Գագիկի Համբարյանի ներկայացուցիչ Աշոտ Անդրանիկի Նիկողոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0032-0013 կադաստրային ծածկագրով 0,136 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ,Կրասնոդարի փողոց, 7 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1820)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: