Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ մարզիկ Մհեր Քաջիկի Հակոբյանը Հայաստանի Հանրապետության ազատ ըմբշամարտի 2025 թվականի պատանիների առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը, հիմք ընդունելով օրինական ներկայացուցիչ Քաջիկ Մհերի Հակոբյանի դիմումը, հավաստագիրը և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Հովհաննիսյանի կողմից տրված տեղեկանքը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 26 000 ՀՀ դրամ։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: