Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով, 95-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արմեն Թորգոմի Եղիազարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Արմեն Թորգոմի Եղիազարյանին 2025 թվականի հուլիսի 8-ից նշանակել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավար և նրա հետ կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:
2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի՝ 295 000 (երկու հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ: Աշխատավարձը համարել փոփոխված՝ Սպիտակ համայնքի ավագանու կողմից պաշտոնային դրույքաչափի փոփոխմանը համապատասխան:
3. Արմեն Թորգոմի Եղիազարյանի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր՝ օրական 8 ժամ ժամանակով, ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ և ամենամյա լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ:
4. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի:
5. Սույն որոշումը գործում է մինչև համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը: