Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Կանոնադրության 1․12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1․12․ Հաստատության գտնվելու վայրն է 1801, Մարզ Լոռի, համայնք Սպիտակ ք․, Շահումյան փ․ 7 վարչական շենք։ Հաստատությունը գործունեություն է իրականացնում նաև Մարզ Լոռի, համայնք Նոր Խաչակապ 2-րդ փողոց 26/1 գրասենյակ հասցեում»: |