Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2479942 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011USG9NJ4) և Մանուշակ Ռոբերտի Ռուշանյանի ներկայացուցիչ Աղվան Վարազդատի Ասծատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Մանուշակ Ռոբերտի Ռուշանյանին (ծնված՝ 18.04.1981թ.) սեփականության իրավունքով պատկանող հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք., Երևանյան խճուղի, 8 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1801)։
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: