Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի թիվ 52 որոշմանը կից ցուցակում Հրաչիկ Սարգսի Այվազյանի (ծնված 25․01․1938թ․, մահացած 23․02․2012թ․) անունը սխալմամբ գրվել է «Հրաչ», հիմք ընդունելով Հրաչիկ Սարգսի Այվազյանի մահվան վկայականը, Հրաչիկ Սարգսի Այվազյանի դստեր Նազելի Հրաչիկի Այվազյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Ն․Աճեմյան, Սայաթ-Նովա, Կնունյանց, Ալ․ Մանուկյան, Մյասնիկյան, Կամոյի, Թումանյան, Քըրք-Քըրքորյան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 52 որոշմանը կից ցուցակի 118-րդ տողում գրված «Հրաչ» բառը փոխարինել «Հրաչիկ» բառով: