Այսօր: Շաբաթ, 13 Օգոստոսի 2022թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 61
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, municipalityspitak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2022 թվականի N 61

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-046-0220-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24052022-06-0041 վկայականը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Սպիտակ համայնք, գ․ Լուսաղբյուր 9-րդ փողոց, թիվ 31 հողամաս» հասցեում գտնվող 06-046-0220-0012 կադաստրային ծածկագրով 0,5 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, գյուղատնտեսական արտադրական շինություն կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։

2․ Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 3 267 000,00 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 653,4 ՀՀ դրամ)։

3․ Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։


Կողմ -10

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ

ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -2

ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՅԱՅԼՈՅԱՆ ԳԱԳԻԿ

Ձեռնպահ -8

ԱԹՅԱՆ ՄԱՆՈՒՇ

ԱՄԻՐՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

ԴԻԼԱՔՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱԶՄԱՆՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՓԻԼՈՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
municipalityspitak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner