Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12072024-06-0032 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, գյուղ Կաթնաջուր, 6-րդ փողոց, 2/3 հողամաս» հասցեում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, 06-052-0048-0015 կադաստրային ծածկագրով 0,10001 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2. Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 425 742,57 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 425,7 ՀՀ դրամ)։
3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի պետական գրանցման ծախսերը։ |