Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26022024-06-0030 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Լուսաղբյուր 8 հողամաս» հասցեում գտնվող, 06-046-0220-0020 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 0,34975 հեկտար մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, չորանոց կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2․Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 2 285 266,5 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 653,4 ՀՀ դրամ)։
3․Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի պետական գրանցման ծախսերը։