Մասնակցում էին
Արտակ Մաթոսյանը- համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,
Ազգանուշ Ֆրանգյանը- աշխատակազմի քարտուղար,
Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը,
համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ների ղեկավարները,
Սպիտակի բնակավայրերի վարչական ղեկավարներ,
Ավագանու անդամներ։
Օրակարգում
Սպիտակ համայնքի ավագանու Սպիտակ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին որոշման նախագծի վերաբերյալ։
Հանրային քննարկման ընթացքը
Լսեցին- աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց Սպիտակ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Այն ըստ ոլորտների մանրամասն ներկայացնելուց հետո աշխատակազմի քարտուղարն ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը լսեցին ներկաների հարցերը և տվեցին սպառիչ պատասխաններ։
Հանրային քննարկման ընթացքում առաջարկներ չհնչեցին։ Արդյունքները կամփոփվեն և հարցը կներկայացվի ավագանու քննարկմանը։