Համաձայն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանի հավելվածի 11-րդ կետի՝ որոշում եմ.
1. 2025 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, անցկացնել մրցույթներ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար.
1) աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկաման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-8),
2) աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկաման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-10),
3) աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-13), 4) աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-16),
5) աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-18),
6) աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-19),
7) աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-21)։
2․ Մրցույթներն անցկացնել Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում:
3.Մրցույթների անցկացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել հայտարարություն:
4․ Սույն որոշման մասին երկօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին: