Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որոշում եմ.
1․ Փոփոխություն կատարել Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 14-ի «Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող և Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 478 որոշման մեջ՝ որոշման 1-ին կետում գրված «Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Սպիտակ համայնքի ղեկավարի օգնական» բառերով: