Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 3 տոկոսի չափով։
2. Հաստատել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
3․ Հաստատել համայնքային ծառայության բնագավառում Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար հավելավճար՝
1) 5-10 տարվա աշխատանքային ստաժի համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 3 տոկոսի չափով,
2) 10-ից ավել տարիների աշխատանքային ստաժի համար՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 5 տոկոսի չափով։
4․ Հաստատել համայնքային ծառայության բնագավառում Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելավճարի կիրառման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի: |