Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա․ Ֆրանգյանի զեկուցագիրը, հիմք ընդունելով օրինական ներկայացուցիչ Սարիբեկ Շիրոյանի դիմումը և Հայաստանի Հանրապետության «Դյուցազնագիրք» Դյուցազունների ասոցիացիայի կողմից տրված դիպլոմը՝ Ռուդիկ Սարիբեկի Շիրոյանին խրախուսելու նպատակով շնորհակալագիր և խրախուսական նվեր ձեռք բերելու համար՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածից հատկացնել 20 300 ՀՀ դրամ:
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: